Հայերեն
Պանիր մոցարելլա «Դիլի» մինի ա/գ 100գր
840.00 null
840.00 null
Ծովախեցգետնի ձողիկներ «Վիչի» ԿրաբՕԿ 180գր
400.00 null
350.00 null
400.00 null
350.00 null
Սույն օգտագործման համաձայնագիրը կնքվում է «ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (գրանցման համար և ամսաթիվ՝ 290.110.1017663, 14.05.2018թ., ՀՎՀՀ՝ 01282006, հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Օհանովի 15/1) (այսուհետ՝ նաև «Ընկերություն») և Ընկերության սեփականությունը հանդիսացող «www.yerevan-city.am» կայքից և/կամ «Yerevan City» բջջային հավելվածից (կայքը և բջջային հավելվածը միասին հիշատակվելիս՝ նաև «Առցանց խանութ») օգտվողի (այսուհետ՝ նաև «Օգտատեր») միջև (Ընկերությունը և Օգտատերը միասին հիշատակվելիս՝ նաև «Կողմեր») և սահմանում է Օգտատիրոջ կողմից Առցանց խանութի միջոցով ապրանքների ձեռքբերման պայմանները և կարգը (այսուհետ՝ նաև «Օգտագործման համաձայնագիր»):
.
1.1. Սույն համաձայնագիրը համարվում է կնքված Օգտատիրոջ կողմից Առցանց խանութում գրանցման պահից: Պատվիրելով ապրանքները Առցանց խանութի միջոցով՝ Օգտատերը համաձայնում է ապրանքների վաճառքի պայմաններին, որոնք սահմանված են սույն համաձայնագրով:
1.2. Օգտատերը պարտավոր է ծանոթանալ սույն համաձայնագրով սահմանված դրույթներին նախքան Առցանց խանութում գրանցվելը: Սույն համաձայնագրով սահմանված պայմանների հետ համաձայն չլինելու դեպքում Օգտատերը պետք է զերծ մնա Առցանց խանութից օգտվելուց:
1.3. Սույն համաձայնագրով նախատեսված ապրանքի վաճառքի պայմանները, ինչպես նաև Առցանց խանութում ներկայացված ապրանքի մասին տեղեկատվությունը հանդիսանում են հրապարակային օֆերտա:
1.4. Գրանցվելով Առցանց խանութում և համաձայնվելով սույն համաձայնագրի պայմանների հետ՝ Օգտատերն հաստատում է, որ ապրանքը ձեռք է բերում բացառապես անձնական, ընտանեկան, տնային և այլ կարիքների համար, որոնք կապված չեն ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ։
2.1. Առցանց խանութի միջոցով պատվերների ձևակերպման համար Օգտատերը նախևառաջ պետք է գրանցվի Առցանց խանութում:
2.2. Առցանց խանութում գրանցվելիս, ի թիվս Ընկերության կողմից պահանջվող այլ տեղեկատվության, Օգտատիրոջ կողմից պետք է տրամադրվեն հետևյալ տեղեկությունները.
2.3. Գրանցվելուց հետո Օգտատերն իրականացնում է ապրանքի ընտրությունը Առցանց խանութում և ընտրված ապրանքը տեղափոխում է զամբյուղի մեջ պատվերի ձևակերպման համար: Օգտատերը մինչև պատվերի հաստատումը կարող է ինքնուրույն հեռացնել և ավելացնել ապրանքները զամբյուղից։
2.4. Առցանց խանութում տեղադրված լուսանկարները կարող են որոշակիորեն տարբերվել իրական ապրանքից: Ապրանքը ուղեկցող նկարագրությունները կամ բնութագրերը սպառիչ չեն և կարող են պարունակել անճշտություններ:
2.5. Ընտրելով ցանկալի ապրանքը և տեղափոխելով այն զամբյուղի մեջ՝ Օգտատերը պարտավոր է լրացնել առաքման հասցեն։
2.6. Պատվերը ձևակերպելիս Օգտատերը պետք է տրամադրի իրական և վավեր տվյալներ, որոնք անհրաժեշտ են պատվերի կատարման համար։ Ընկերությունը պատասխանատու չէ Օգտատիրոջ կողմից տրամադրված տվյալների ճշտության և վավերականության համապատասխանության և դրանց պատճառով առաջացած հետևանքների համար:
2.7. Պատվերը ձևակերպելիս, ի թիվս Ընկերության կողմից պահանջվող այլ տեղեկատվության, Օգտատիրոջ կողմից պետք է նշվեն.
2.8. Պատվերի հաստատման, ինչպես նաև պատվերի հավաքման, առաքման, տեղում լինելու և ավարտված լինելու փուլերի մասին Օգտատերը տեղեկացվում է Ընկերության կողմից վերջինիս ուղարկվող փուշ հաղորդագրությունների միջոցով:
2.9. Եթե Ընկերության պահեստում բացակայում է զամբյուղ տեղափոխված ապրանքը, ապա Ընկերությունն այդ մասին ծանուցում է Օգտատիրոջն Առցանց խանութի միջոցով կամ որևէ այլ եղանակով:
2.10. Կանխիկ եղանակով կամ POS տերմինալի միջոցով վճարում կատարելու դեպքում Օգտատերն իրավունք ունի իրականացնել հաստատված պատվերի ինչպես ավելացում, այնպես էլ նվազեցում, իսկ անկանխիկ եղանակով վճարման դեպքում, Օգտատերը կարող է իրականացնել միայն պատվիրված ապրանքների նվազեցում։ Նման փոփոխությունը կարող է կատարվել միայն մինչև Օգտատիրոջ կողմից առաքման վերաբերյալ փուշ հաղորդագրություն ստանալը: Ընդ որում, եթե վճարումը կատարվել է Առցանց խանութում անկանխիկ եղանակով, ապա Ընկերությունն իրականացնում է վերահաշվարկ և անհրաժեշտության դեպքում ավել սառեցված դրամական միջոցները ապրանքը ստանալուց հետո 1 (մեկ) օրվա ընթացքում վերադարձնում է այն բանկային հաշվին, որից կատարվել է վճարումը, իսկ վճարումը Tell Cell համակարգի միջոցով կատարված լինելու դեպքում ավել վճարված գումարը փոխանցվում է Օգտատիրոջ՝ Առցանց խանութում գրանցված բոնուս քարտին:
3.1. Ապրանքի գինը նշվում է Առցանց խանութում ՀՀ դրամով: Գինը ներառում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր հարկերը:
3.2. Պատվերի ընդհանուր արժեքը ձևավորվում է Օգտատիրոջ կողմից զամբյուղ տեղափոխված բոլոր ապրանքների, ինչպես նաև դրանց առաքման և վերջնական փաթեթավորման համար օգտագործված տոպրակների արժեքի հանրագումարից: Աոաքման և պատվիրված ապրանքի փաթեթավորման համար օգտագործված տոպրակների համար գանձվող գումարի չափը նույնպես նշվում է Առցանց խանութում:
3.3. Օգտատերն ունի հնարավորություն ընտրելու առաքման ժամկետը, որը չի կարող գերազանցել պատվերը հաստատվելուց հետո 1 օրը:
3.4. Ընկերությունն իրավունք ունի միակողմանի փոփոխել ապրանքի գինը մինչև Օգտատիրոջ կողմից պատվերի հաստատումը։
3.5. Առցանց խանութում պատվերի համար վճարումը կատարվում է երկու եղանակով.
3.5.1. անմիջապես պատվերի ստացման ժամանակ
3.5.2. Առցանց խանութում առկա վճարային համակարգի միջոցով անկանխիկ փոխանցում կատարելով։
3.6. Օգտատերը իրավունք ունի Առցանց խանութում իր անձնական էջին կցել բանկային քարտ/քարտեր:
3.7. Վճարման պայմանները վերահսկվում են երրորդ անձ հանդիսացող բանկերի, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից, որոնց հետ համագործակցում է Ընկերությունը:
3.8. Ընտրելով անկանխիկ եղանակով վճարման տարբերակը՝ Օգտատերը հաստատում է, որ տեղյակ է և համաձայն երրորդ անձ հանդիսացող բանկերի կամ վճարահաշվարկային կազմակերպությունների կանոնների հետ, և որ Ընկերության նկատմամբ վերջիններիս կողմից սահմանված պայմանների հետ կապված որևէ առարկություն և/կամ պահանջ չունի:
3.9. Առցանց խանութում առկա վճարային համակարգի միջոցով անկանխիկ վճարման տարբերակն ընտրելիս՝ Օգտատերը պետք է վճարի պատվերում նշված գումարն ամբողջությամբ: Ոչ ամբողջական վճարման դեպքում (անբավարար վճարում կամ անբավարար միջոցներ) պատվերը չի հաստատվում և չի մշակվում համակարգում: Նման պարագայում Օգտատիրոջից որևէ գումար չի գանձվում:
4.1. Օգտատերն իրավունք ունի հրաժարվել պատվիրված ապրանքից մինչև առաքման փուլի վերաբերյալ փուշ հաղորդագրություն ստանալը:
4.2. Առաքված ապրանքից Օգտատիրոջ հրաժարվելու դեպքում Ընկերությունն իրավունք ունի Օգտատիրոջ կողմից փոխանցված դրամական միջոցներից պահել առաքման ծառայությունների արժեքը: Չստացված ապրանքի դիմաց Օգտատիրոջ կողմից վճարված գումարը վերադարձվում է վերջինիս՝ սույն համաձայնագրով սահմանված ժամկետներում: Եթե վճարումը պետք է կատարվի կանխիկ կամ POS տերմինալի միջոցով, Ընկերությունն իրավունք ունի Օգտատիրոջից պահանջել չընդունված ապրանքների առաքման ծառայությունների վճարում:
4.3. Ապրանքը ստանալու պահին Օգտատերը պարտավոր է ստուգել ստացված ապրանքների համապատասխանությունը (քանակ, որակ և այլն) իր պատվերին միայն առաքչի ներկայությամբ:
4.4. Պատվերը ստանալու պահին Օգտատիրոջ կողմից անպատշաճ որակի ապրանքներ հայտնաբերվելու կամ ստացված ապրանքները պատվերին չհամապատասխանելու դեպքում Օգտատերն իրավունք ունի պահանջել այդ ապրանքները փոխարինել պատշաճ որակի ապրանքներով կամ հրաժարվել դրանք ընդունելուց և պահանջել վերադարձնել անպատշաճ որակի ապրանքների համար վճարված գումարը: Ընկերությունը պարտավոր է այդ ապրանքը փոխարինել Օգտատիրոջ պահանջը ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում: Եթե պահանջը ներկայացնելու պահին Ընկերության մոտ բացակայում է փոխարինման համար անհրաժեշտ ապրանքը, ապա Ընկերությունը պարտավոր է մեկ օրվա ընթացքում տեղեկացնել Օգտատիրոջը ապրանքի բացակայության մասին և սույն համաձայնագրով սահմանված ժամկետներում վերջինիս վերադարձնել չստացված ապրանքի դիմաց վճարված գումարը:
4.5. Եթե ապրանքի համար սահմանված է երաշխիքային ժամկետ, Օգտատերն իրավունք ունի ապրանքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել, եթե թերությունները հայտնաբերվել են երաշխիքային ժամկետի ընթացքում:
4.6. Առաքված ապրանքների նկարագրության, դիզայնի և/կամ ձևավորման ոչ էական տարբերությունները Առցանց խանութում ներկայացվածի հետ չեն կարող վկայել անպատշաճ որակի մասին:
4.7. Օգտատերն իրավունք չունի վերադարձնել ձեռք բերված պատշաճ որակի պարենային, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից սահմանված վերադարձման և/կամ փոխարինման ոչ ենթակա ապրանքները:
4.8. Օգտատերն իրավունք ունի պատշաճ որակի ոչ պարենային ապրանքն օրենքով սահմանված ժամկետներում վերադարձնելու Ընկերությանը կամ դրանք փոխարինելու այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով Ընկերության հետ:
4.9. Պատշաճ որակի ապրանքը չի կարող վերադարձվել.
4.10. Ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու մասին Օգտատիրոջ պահանջը բավարարվում է, եթե ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա սպառողական հատկանիշները և առկա են ապրանքն Ընկերությունից ձեռք բերելու մասին ապացույցներ:
4.11. Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու հետ կապված ծախսերը կատարվում են Օգտատիրոջ հաշվին:
4.12. Սույն համաձայնագրով նախատեսված դեպքերում Ապրանքի համար վճարված դրամական գումարի վերադարձման պահանջները ենթակա են բավարարման համապատասխան պահանջը ներկայացնելու օրվանից 15 օրվա ընթացքում:
4.13. Ընկերությունն իրավունք ունի մերժել Առցանց խանութի միջոցով պատվերի ձևակերպումը, եթե նախկինում Օգտատիրոջ կողմից կատարված պատվերները չեն ստացվել վերջինիս կողմից իր մեղքով (Օգտատերը չի բացել դուռը կամ պատվերն առաքվելու ընթացքում չի պատասխանել առաքչի կամ Ընկերության աշխատակցի զանգերին կամ նշել է առաքման գոյություն չունեցող հասցե և այլն):
5.1. Ընկերությունն իրավունք ունի.
5.2. Ընկերությունը պարտավոր է.
5.3. Օգտատերն իրավունք ունի.
5.4. Օգտատերը պարտավոր է.
6.1. Առցանց խանութի բովանդակությունը, դիզայնը, տեքստը, գրաֆիկան և ինտերֆեյսները և դրանց դասավորությունը հանդիսանում են Ընկերության սեփականությունը:
6.2. Առցանց խանութում Օգտատիրոջ գրանցումը չի հանգեցնում Ընկերությանը պատկանող մտավոր գործունեության արդյունքների և անհատականացման միջոցների նկատմամբ բացառիկ իրավունքների փոխանցմանը Օգտատիրոջը:
6.3. Առանց Ընկերության համաձայնության վերջինիս պատկանող մտավոր գործունեության արդյունքների և անհատականացման միջոցների օգտագործումը չի թույլատրվում։
6.4. Սույն համաձայնագրի 6.3.-րդ կետի խախտում հայտնաբերելու դեպքում Ընկերությունը կարող է սահմանափակել Օգտատիրոջ մուտքն Առցանց խանութ:
7.1. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Առցանց խանութի միջոցով պատվիրված ապրանքների ոչ պատշաճ օգտագործման՝ այդ թվում պահպանման ժամկետների և պայմանների խախտման հետևանքով Օգտատիրոջը պատճառված վնասների համար:
7.2. Ապրանքի բաղադրության մեջ կարող են ընդգրկվել այնպիսի բաղադրիչներ, որոնք առաջացնում են ալերգիկ ռեակցիաներ: Պատվիրելով ապրանքը Առցանց խանութում՝ Օգտատերն հաստատում է, որ ծանոթացել է իր ընտրած ապրանքի բաղադրությանը և դրա հետ կապված Ընկերության նկատմամբ պահանջներ չունի:
7.3. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ կողմից պատվերի սխալ լրացման, ինչպես նաև իր տվյալների սխալ նշման արդյունքում վերջինիս կրած վնասների համար:
8.1. Սույն համաձայնագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներից են` երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը, էլեկտրական էներգիայի տատանումները, անբարենպաստ եղանակային պայմանները, տեխնիկական համակարգերի խափանումները, խցանումները և այլ հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում կամ էականորեն դժվարացնում են սույն համաձայնագրով Կողմերի պարտավորությունների կատարումը։
8.2. Անհաղթահարելի հանգամանքների ի հայտ գալու դեպքում Կողմերի պարտավորությունների կատարման ժամկետները հետաձգվում են այդ հանգամանքների և դրանց հետևանքների գործողության ժամանակին համապատասխան:
8.3. Կողմը, որի համար պարտավորության կատարումն անհնարին է դարձել կամ էականորեն դժվարացել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, պարտավոր է անհապաղ այդ մասին տեղեկացնել մյուս կողմին:
9.1. Սույն համաձայնագրի կապակցությամբ ծագած ցանկացած վեճ լուծվում է բանակցությունների միջոցով:
9.2. Կողմերը փոխադարձ համաձայնությամբ Օգտագործման համաձայնագրից բխող վեճերի լուծման եղանակ են սահմանում նախապահանջային եղանակը:
9.3. Խախտում վկայակոչող կողմը ենթադրյալ խախտում թույլ տված կողմին խախտման վերաբերյալ ներկայացնում է գրավոր նախապահանջ: Նախապահանջը ստանալու պահից 15 օրացուցային օրվա ընթացքում դրա վերաբերյալ պատասխան չստացվելու կամ ներկայացված պահանջը մերժվելու դեպքում վեճը կարող է հանձնվել Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի քննությանը:
9.4. Օգտագործման համաձայնագրի նկատմամբ կիրառելի իրավունք է հանդիսանում ՀՀ օրենսդրությունը:
10.1. Օգտագործման համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Օգտատիրոջ կողմից Առցանց խանութում գրանցման պահից: Գրանցվելով Առցանց խանութում՝ Օգտատերն հավաստում է, որ ամբողջությամբ ծանոթացել է Առցանց խանութի Օգտագործման համաձայնագրի պայմաններին, Ընկերության Գաղտնիության քաղաքականությանը, Առցանց խանութի համակարգի գործունեությանը և որևէ առարկություն չունի դրանց վերաբերյալ:
10.2. Ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի միակողմանի փոփոխել Օգտագործման համաձայնագիրը: Համաձայնագրի նոր խմբագրությունն ուժի մեջ է մտնում Ընկերության կողմից այն Առցանց խանութում տեղադրելու պահից: Յուրաքանչյուր պատվեր Առցանց խանութի միջոցով ձևակերպելիս Օգտատերն հավաստում է, որ ծանոթացել և համաձայն է տվյալ պահին Առցանց խանութում առկա Օգտագործման համաձայնագրի խմբագրությանը:
10.3. Համաձայնագրի որևէ մասի գործողության դադարեցումը, չեղյալ հայտարարելը կամ անվավերությունը չի հանգեցնում մյուս մասերի դադարեցմանը, չեղյալ հայտարարելուն կամ անվավերությանը:
10.4. Օգտատիրոջ և Ընկերության միջև հարաբերությունների նկատմամբ ի թիվս այլոց կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված մանրածախ առուվաճառքին վերաբերող, ինչպես նաև «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթները:
10.5. Սույն համաձայնագիրը կազմված է հայերենով, ռուսերենով և անգլերենով և պարտադիր է Կողմերի համար։ Հայերեն, ռուսերեն և անգլերեն տեքստերի միջև տարընթերցումների դեպքում առավելությունը տրվում է Օգտագործման համաձայնագրի հայերեն տարբերակին: