Գազավորված ըմպելիք «Կոկա Կոլա» զերո 1.5լ
710.00 null
710.00 null
Բարի գալուստ սիրելի՛ Հաճախորդ
Եթե ընտրել եք մեր կայքը, ուրեմն Ձեզ հետաքրքրում են մեր առաջարկները:
«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը հիմնադրվել է 2007թվականին՝ Ռուբինյանց 15/5 հասցեում գործող մասնաճյուղը առաջին առևտրի կենտրոնն էր: Ժամանակի ընթացքում բարձրակարգ սպասարկման հանդեպ մեծ հետաքրքրությունն առաջացրեց երկրորդ, երրորդ և այլ մասնաճյուղեր բացելու անհրաժեշտություն: Այդ ժամանակահատվածում որակյալ սպասարկումը, ինչպես նաև առաջարկի բազմազանությունը դարձան մեր գործունեության հիմնական սկզբունքը:
«Երևան Սիթի»-ն Երևանում ամենամեծ սուպերմարկետների ցանցն է, այժմ սուպերմարկետների ցանցն ընդլայնվում է նաև մարզերում: Ընդարձակ տարածքներն օգնում են հաճախորդին հարմարավետ տեղաշարժվել ինչպես առօրյա, այնպես էլ տոն օրերին գնումներ կատարելիս՝ միմյանց չխանգարելով: «Երևան Սիթի»-ն Ձեզ է առաջարկում տեղում պատրաստվող թարմ ուտեստներ, խինկալի, ֆրանսիական հացաբուլկեղեն, տորթեր, աղցաններ, ավանդական հայկական լավաշ, ծովամթերքի, թարմ մսամթերքի, կաթնամթերքի և երշիկեղենի ամենալայն տեսականին:
«Երևան Սիթի» սուպերմարկետներում վճարման կետերին մոտենալը հարմար է անգամ մեծ սայլակներով, գործում են նաև առանձնացված express դրամարկղեր: Յուրաքանչյուր բաժնում առաջարկվող ապրանքատեսականին մեկ տասնյակից ավել է, ինչի շնորհիվ ընտրության հնարավորությունն ավելի դյուրին է դառնում, և հաճախորդը կարողանում է կողմնորոշվել ոչ միայն բրենդի, այլև գնի հարցում որոշում կայացնելիս:
Մեր նշանաբանն է. ոչ թե քարացած գներ, այլև մշտապես փոփոխվող գնային ճկուն համակարգ: Տարբեր ապրանքատեսակների համար շաբաթական չորս անգամ գործող «Կես գին» ակցիաները հաճելի անակնկալ են մատուցում մեր հաճախորդներին: Մեր «Բոնուս ակումբ»-ն արդեն ունի մի քանի հազարի հասնող անդամ, որոնց թվում իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում Հավատարիմ Հաճախորդները (նրանց տրված արտոնություններին կարող եք ծանոթանալ համապատասխան բաժնում):
Աշխատանքի կազմակերպման մեր սկզբունքը` միայն թարմն ու որակյալը, տեսականին էլ բազմազան և հասանելի` 24 ժամ շարունակ:
Մենք աշխատում ենք առանց հանգստյան օրերի, հանգստանում ենք մեր աշխատանքի մեջ:
2020 թվականի «Սիթի» ՍՊԸ-ի ֆինանսական հաշվետվությունը կարող եք ուսումնասիրել այստեղ։
2021 թվականի «Սիթի» ՍՊԸ-ի ֆինանսական հաշվետվությունը կարող եք ուսումնասիրել այստեղ։
2022 թվականի «Սիթի» ՍՊԸ-ի ֆինանսական հաշվետվությունը կարող եք ուսումնասիրել այստեղ։
2023 թվականի «Սիթի» ՍՊԸ-ի ֆինանսական հաշվետվությունը կարող եք ուսումնասիրել այստեղ։
2024 թվականի «Սիթի» ՍՊԸ-ի ֆինանսական հաշվետվությունը կարող եք ուսումնասիրել այստեղ։
2025 թվականի «Սիթի» ՍՊԸ-ի ֆինանսական հաշվետվությունը կարող եք ուսումնասիրել այստեղ։
ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՌԵԶԻԴԵՆՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ 2026 Թ
Երևան Սիթի՝ ՁԵՐ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆՆ Է: