Բարի գալուստ մեր կայք
Բարև:
Եթե ընտրել ես մեր կայքը, ուրեմն քեզ հետաքրքրում են մեր առաջարկները:
Համառոտ մեր մասին: «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը հիմնադրվել է 2007թ-ին: Երևան Սիթին առաջին առևտրի կենտրոնն էր, որը գործում էր Ռուբինյանց 15/5 հասցեում:
Բարձրակարգ սպասարկման հանդեպ մեծ հետաքրքրությունն առաջացրեց երկրորդ, երրորդ և աստիճանաբար նաև յոթերորդ «Սիթին» բացելու անհրաժեշտությունը: Որակյալ սպասարկումը և առաջարկի բազմազանությունը մեր աշխատանքների կազմակերպման հիմնական սկզբունքն են:
«Երևան Սիթի»-ն Երևանում ամենամեծ սուպերմարկետների ցանցն է: Հաճախորդի համար տեղաշարժման առումով շատ հարմար է: Ընդարձակ տարածքն օգնում է, որ նույնիսկ տոն օրերին մարդիկ իրար չխանգարեն գնումներ կատարելիս: Վճարման կետերին մոտենալը հարմար է անգամ մեծ սայլակներով, գործում են նաև առանձնացված "express" դրամարկղեր, առանձնացված բաժիններում ընտրության հնարավորությունն ավելի դյուրին է դառնում, երբ առաջարկվող ապրանքատեսակները մեկ տասնյակից ավել են: Հաճախորդն արդեն կողմնորոշվում է ոչ միայն բրենդի, այլև գնի հարցում որոշում կայացնելիս: Ոչ թե քարացած գներ, այլև մշտապես փոփոխվող գնային ճկուն համակարգ: Օրվա ընթացքում տարբեր ապրանքատեսակների համար գործող «Կես գին» ակցիան հաճելի անակնկալի է բերում մեր հաճախորդին: Դրանց մասին կարող եք իմանալ նաև մեր կայքից: Մեր «Բոնուս ակումբ»-ն արդեն ունի մի քանի հազարի հասնող անդամ, որոնց թվում իրենց պատվավոր տեղն ունեն մեր Հավատարիմ հաճախորդները: Նրանց տրված արտոնությունների մասին կարող ես իմանալ համապատասխան բաժնում:
Մեր նորացված կայքում «Բոնուս ակումբ»-ի անդամներն այսուհետ կարող են տեղեկանալ իրենց քարտի պատմությանը, ինչպես նաև իմանալ թափուր աշխատատեղերի մասին և դառնալ «Երևան Սիթի» մեծ ընտանիքի անդամ: Մեր հաջողության գրավականը մեր հաճախորդների գոհունակությունն է, աշխատանքի կազմակերպման մեր սկզբունքը` միայն թարմը, միայն որակյալը, գնային առումով հարմար ու բազմազան տեսականի` 24 ժամ շարունակ: Մենք հանգստյան օրեր չունենք, մենք հանգստանում ենք մեր աշխատանքի մեջ:
«Երևան Սիթի»` անակնկալները շարունակվում են:
| Ռուբինյանց 15/5 29 93 30 |
Սեբաստիա 141/5 77 03 03 |
| Տիգրան Մեծի 10 52 20 35 |
Բագրատունյաց 5/3 42 82 23 |
| Օհանովի 21 74 51 31 |
Կոմիտասի 60/2 20 16 04 |
| Տիգրան Պետրոսյան 25/5 37 19 70 |




